Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Արսեն Քարամյանը՝ վարչապետի հրաժարականի մասին

Արսեն Քարամյանը՝ վարչապետի հրաժարականի մասին
05.04.2014 | 19:14

«Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի հրաժարականի հարցին, խորհուրդ տվեց լրագրողներին հիշել նաև Տիգրան Սարգսյանի լավ գործերը։ «Լավ, այդ մարդը մի լավ բան չի՞ արել, չի կարելի այդքան թույնով լցվել։ Վերջին 5 տարվա ընթացքում բավականին գործ է արվել թե՜ էլեկտրոնային կառավարման, թե՜ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, թե՜ այլ ոլորտների հետ կապված։ Դուք ամեն ինչ ձեր գործում լա՞վ եք անում, ոչ մի բացթողում թույլ չե՞ք տալիս»,- լրագրողներին դիմեց Քարամյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Վարդանյանի հետագա պաշտոնավարմանը, ապա Քարամյանը նշեց, որ այդ մասին ոչինչ ասել չի կարող։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ